տուն Սպորտ Ռոնալդուն` տարվա լավագույն ֆուտբոլիստ. World Soccer

Ռոնալդուն` տարվա լավագույն ֆուտբոլիստ. World Soccer

191
0

bigpreview_cristiano ronaldo, real madrid

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուն լավագույնն է ճանաչվել World Soccer-ի վարկածով: Պորտուգալիայի հավաքականի հարձակվողը ստացել է 1075 ձայն և այս ցուցանիշով 149 ձայնով գերազանցել է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիին: Երրորդ տեղը զբաղեցրել է Ֆրանկ Ռիբերին՝ 870 ձայնով:

Պորտուգալացին երկրորդ անգամ է արժանանում այս մրցանակին: Առաջին անգամ Ռոնալդուն դա արել էր 2008 թվականին:

Այս տարի չորրորդ հորիզոնականը զբաղեցրել է Զլատան Իբրահիմովիչը (658), հինգերորդը` Արյեն Ռոբենը (324): Հարցմանը մասնակցել են աշխարհի հեղինակավոր պարբերականներն ու էլեկտրոնային լրատվամիջոցները ներկայացնող լրագրողները և մասնագետները:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here