տուն Սպորտ Ռոնալդուն վերադարձավ Թուրին

Ռոնալդուն վերադարձավ Թուրին

190
0

Պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն վերադարձել է Իտալիա:

Football Italia-ի տեղեկությունը փոխանցում է 1in.am-ը՝ նշելով, որ Ռոնալդուի մասնավոր ինքնաթիռը ժամանել է Թուրին մայիսի 4-ին:

Երկու շաբաթ ինքնամեկուսացումից հետո Ռոնալդուն կմիանա «Յուվենտուս»-ին` մարզումների համար:

Աղբյուրը նշում է նաև, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, թե Իտալիայի կառավարությունը որոշել է թույլատրել ակումբներին վերսկսել մարզումները մայիսի 4-ից:

Մարզումները կանցկացվեն ակումբների մարզաբազաններում` առանձին փոքր խմբերով և պահպանելով սոցիալական հեռավորություն:

Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Իտալիայի առաջնությունը դադարեցվել է մարտի 13-ին: Վերսկսվելու դեպքում այն կանցկացվի առանց հանդիսականների: