տուն Սպորտ Ռոնալդուն վախենում է որակազրկումից, եթե ասի, թե ինչու չի ցանկանում խաղալ Ֆրանսիայի...

Ռոնալդուն վախենում է որակազրկումից, եթե ասի, թե ինչու չի ցանկանում խաղալ Ֆրանսիայի հավաքականի հետ

192
0

11

Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուն հրաժարվել է պատասխանել այն հարցին, թե ինչու է վախենում Աշխարհի առաջնության ընտրական փուլի անցումային խաղերում Ֆրանսիայի հավաքականի հետ հնարավոր դիմակայությունից։ Հիշեցնենք, որ երկու թիմերն էլ իրենց խմբերում գրեթե ապահովել են երկրորդ տեղերը և մեծ է հավանականությունը, որ կմասնակցեն անցումային խաղերին։

«Տեսականորեն Ֆրանսիան անցումային խաղերում հնարավոր ամենաուժեղ թիմն է։ Մեր դիմակայությունը կարող էր հետաքրքիր ստացվել… այդ պատճառով՝ անհրաժեշտ է նրանից հրաժարվել։

Եթե կա մի մրցակից, որի հետ ավելի լավ է չհանդիպել, ապա դա Ֆրանսիան է։ Պատճառները մի քանիսն են։ Սակայն ես չեմ պատրաստվում դրա մասին խոսել, քանի որ ինձ կարող են պատժել», — ասել է Կրիշտիանո Ռոնալդուն։ Այս մասին հաղորդում է L’Equipe-ն։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here