«Բարսելոնայի» պաշտպան ԺերարՊիկեն Իսպանիայի առաջնության 29-րդ տուրի Մադրիդի «Ռեալի» հետ խաղից հետո պաշտպանել է մրցավար Ունդիանո Մալյենկոյին, ով երկու 11-մետրանոց է նշանակել «Ռեալի» դարպասին, ինչպես նաև խաղից հեռացրել է Սերխիո Ռամոսին։ Ավելի վաղ Ռոնալդուն քննադատել էր մրցավարին։
«Կրիշտիիանո Ռոնալդուն պետք է ամաչի այս խաղի հրաշալի մրցավարությունը քննադատելու համար։ Եվ եթե խոսում ենք խախտումներից, ապա Կրիշտիանոյին վայր էին գցել մինչև տուգանային հրապարակը (մրցավարը մեկ 11-մետրանոց էլ նշանակել էր կատալոնական ակումբի դարպասին — խմբ․)։ Անազնիվ է խոսել մրցավարի աշխատանքի մասին, նա չի ազդել խաղի արդյունքի վրա», — ասել է Պիկեն Այս մասին հաղորդում է Goal.com-ը։