տուն Սպորտ Ռոնալդուն Չեմպիոնների լիգայի ռեկորդ է սահմանել

Ռոնալդուն Չեմպիոնների լիգայի ռեկորդ է սահմանել

143
0

DaRYC5_WikI

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուն երեկ աչքի է ընկել դուբլով՝ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում 2 գնդակ ուղարկելով «Շալկեի» դարպասը։ Հիշեցնենք, որ այդ խաղում մադրիդցիները հաղթել են 6։1 հաշվով։

Այս մրցաշրջանում Ռոնալդուն Չեմպիոնների լիգայում խփել է 11 գնդակ։ Պորտուգալացին դարձել է առաջին ֆուտբոլիստը, ում հաջողվել է երեք մրցաշրջանում անընդմեջ 10 և ավելի գոլեր խփել։ 2012/13 մրցաշարում նա դարձել էր 12 գոլի, իսկ 2011/12-ին՝ 10 գոլի հեղինակ։