Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն 2018 թվականին 44.1 մլն եվրո է վաստակել ինստագրամյան գովազդների միջոցով: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն՝ հղում անելով իտալական աղբյուրին:
Պարբերականը նշում է, որ անցյալ տարվա ընթացքում պորտուգալացին 49 գովազդային նյութ է հրապարակել՝ յուրաքանչյուրի համար ստանալով 990 000 եվրո:
Երկրորդ տեղը գովազդների օգնությամբ վաստակելու հարցում զբաղեցնում է կատալոնականա «Բարսելոնայի հարձակվող Լիոնել Մեսսին: Նա մեկ տարում 36 գրառում է կատարել, որոնցից յուրաքանչյուրը 590 000 եվրո է արժեցել: Սոցցանցում գովազդ իրականացնելու համար արգենտինացին 21 մլն եվրո է ստացել:
Երրորդ հորիզոնականը զբաղեցրել է ամերիկուհի սուպերմոդել Քենդալ Ջեները՝ վաստակելով 14.4 մլն եվրո:
Նրան հաջորդում է Անգլիայի ֆուտբոլի հավաքականի նախկին կիսապաշտպան Դևիդ Բեքհեմը՝ 10 մլն եվրոյով: