Մյունխենի «Բավարիայի» ֆրանսիացի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին, որը «Ոսկե գնդակ» մրցանակի ամենագլխավոր հավակնորդներից է, կարծում է, որ Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն նույնպես արժանի է այս մրցանակին: Ըստ ֆրանսիացու` Աշխարհի լավագույն ֆուտբոլիստի տիտղոսը կստանա ամենաարժանին:
«Բոլորս գիտենք, որ Կրիշտիանու Ռոնալդուն սուպեր ֆուտբոլիստ է: Իհարկե, նա արժանի է ստանալու «Ոսկե գնդակը», սակայն այդ քվեարկությունը ամփոփում է ընդհանուր տարին, և ես նույնպես ինչ-որ բանի հավակնելու իրավունք ունեմ: Մարդիկ կանեն ճիշտ ընտրություն, ինչի կապակցությամբ հանգիստ եմ», — ասել է Ռիվերին: Այս մասին հաղորդում է Kicker-ը: