Երեկ Իսպանիայի գավաթի 1/8 եզրափակիչի առաջին խաղում Մադրիդի «Ռեալը» 2։0 հաշվով առավելության է հասել «Օսասունայի» նկատմամբ։ «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտում մեկական գոլով աչքի են ընկել Քարիմ Բենզեման (19-րդ րոպե) և Խեսեն (60-րդ րոպե)։ Պատասխան խաղը կկայանա հունվարի 15-ին։
Սակայն այս խաղը հիշվել է նաև Կրիշտիանո Ռոնալդուի մասնակցությամբ մեկ դրվագով։ Մրցակցի հետ պայքարում պորտուգալացին դիմել է անթույլատրելի քայլի՝ ձևացնելով, թե մրցակիցն ուժեղ հարվածել է իր դեմքին։ Ռոնալդուն երբեմն դիմում է այս հնարքին և կարողանում է համոզել մրցավարներին նշանակել տուգանային հարված։