Մադրիդի «Ռեալի» պարտուգալացի հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուն կստանա Globe Soccer-ի երկու մրցանակ։
Պորտուգալացին լավագույնն է ճանաչվել «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» և «Երկրպագուների սիրված ֆուտբոլիստ» անվանակարգերում։ Մրցանակաբաշխությունը տեղի է ունենալու Դուբայում դեկտեմբերի 29-ին։
Տեղեկացնենք, որ «Ոսկե գնդակին» հավակնող Ռոնալդուն անցյալ տարի նույնպես լավագույն ֆուտբոլիստ էր ճանաչվել Globe Soccer-ի կողմից։