տուն Սպորտ Ռոնալդուն` Իսպանիայի լավագույն ֆուտբոլիստ

Ռոնալդուն` Իսպանիայի լավագույն ֆուտբոլիստ

195
0

1385451191_extras_noticia_foton_7_1

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուն ճանաչվել է Իսպանիայի այս տարվա լավագույն ֆուտբոլիստ: Մրցանակը պորտուգալացին ստացել է անձամբ լեգենդար Ալֆրեդո դի Ստեֆանոյից:

Այս մրցանակի համար պայքարում Ռոնալդուն շրջանցել է այնպիսի ֆուտբոլիստների, ինչպիսիք են Լիոնել Մեսսին և Անդրես Ինյեստան: Ռոնալդուն հավաքել է 32 միավոր,  Մեսսին` 26: Երրորդ տեղը զբաղեցրած Անդրես Ինյեստան վաստակել է 11 միավոր: Նրանց հաջորդում են ներկայումս «Մոնակոյում» հանդես եկող Ռադամել Ֆալկաոն (մինչ այդ նա հանդես էր գալիս Մադրիդի «Ատլետիկոյում»), «Բարսելոնայի» դարպասապահ Վիկտոր Վալդեսը, Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Անխել դի Մարիան:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here