Բրազիլական «Ատլետիկո Մինեյրուի» և Բրազիլիայի հավաքականի կիսապաշտպան Ռոնալդինյոն կարծիք է հայտնել «Կրիշտիանո Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի մրցակցության մասին: Նրա խոսքերով` պորտուգալացու բախտը չի բերել, որ ինքը ծնվել և խաղում է արգենտինացու հետ նույն ժամանակաշրջանում:
«Կրիշտիանո Ռոնալդուն զայրացած է, քանի որ նրա բախտը չի բերել` Մեսսիի հետ նույն ժամանակաշրջանում ապրելու և խաղալու առումով: Եթե Լեոն չլիներ, ապա Ռոնալդուն առանց որևէ կասկածի կլիներ վերջին տարիների ուժեղագույն ֆուտբոլիստը:
Ինչ վերաբերում է Նեյմարին, ապա նրա ժամանակը դեռ կգա: Դեկուն, Սիլվինյոն և ես միշտ փոխանցումներ էինք կատարում Մեսսիին, որպեսզի արագ ընտելանա «Բարսային»: Հիմա Լեոն նույն կերպ օգնում է Նեյմարին»,- ասել է Ռոնալդինյոն: Այս մասին հաղորդում է Marca-ն: