Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուն, որ նախօրեին Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում երկու գնդակ է ուղարկել գերմանական «Շալկեի» դարպասը, դարձել է ակումբի 4-րդ լավագույն ռմբարկուն՝ իր հաշվեկշռում գրանցելով 243 գնդակ։ Այս մասին ասվում է ակումբի պաշտոնական կայքում։
Պորտուգալացին այս մրցավեճում առաջ է անցել հունգարացի Ֆերենց Պուշկաշից (242 գոլ)։ Առայժմ առաջատարը Ռաուլն է, ով խփել է 323 գնդակ, նրան հաջորդում են Ալֆրեդո դի Ստեֆանոն՝ 308 գոլ և Կարլոս Սանտիլյանուն՝ 290 գոլ։