տուն Սպորտ Ռոնալդուն գերազանցել է Ուգո Սանչեսի ցուցանիշը

Ռոնալդուն գերազանցել է Ուգո Սանչեսի ցուցանիշը

160
0

Krishtianu-ronaldu-real-madrid-600x800

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուն, ով աչքի է ընկել Իսպանիայի առաջնության 17-րդ տուրում «Վալենսիայի» հետ խաղում (3։2), դարձել է իր 164-րդ գոլի հեղինակն «արքայական» ակումբի իսպանական առաջնություններում։

Այսպիսով, Ռոնալդուն այս ցուցանիշով հավասարվեց Ուգո Սանչեսին։ Մեքսիկացին այդ արդյունքին հասնելու համար անցկացրել է 207 հանդիպում, մինչդեռ Ռոնալդուին անհրաժեշտ է եղել 151 խաղ։

Այս ցուցանիշով առաջին հորիզոնականում է Ռաուլը (228 գոլ), Ալֆրեդո դի Ստեֆանոն (216 գոլ), Կարլոս Սատիլյանուն (186 գոլ)։ Այս մասին հաղորդում է «Ռեալի» պաշտոնական կայքը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here