տուն Սպորտ Ռոնալդուն առաջին պորտուգալացին է, ով կմասնակցի 6 խոշոր միջազգային մրցաշարի

Ռոնալդուն առաջին պորտուգալացին է, ով կմասնակցի 6 խոշոր միջազգային մրցաշարի

101
0

1366265223_cristiano-ronaldo

Առաջիկա աշխարհի առաջնությունը վեցերորդ խոշոր միջազգային մրցաշարը կլինի Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստ Կրիշտիանո Ռոնալդուի համար։

Ինչպես տեղեկացում է AS-ը, 29-ամյա հարձակվողն առաջին պորտուգալացին է, ում հաջողվել է մասնակցել նման խոշոր վեց ստուգատեսի։ Նրա մեկնարկը եղել է Եվրո 2004-ում, որում Պորտուգալիայի հավաքականը սեփական հարկի տակ անցկացված մրցաշարում զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը։

Ընդհանուր առմամբ, Ռոնալդուն մասնակցել է Եվրոպայի երեք առաջնության (2004․ 2008, 2012) և Աշխարհի երկու առաջնության (2006, 2010)։