տուն Սպորտ Ռոնալդուն՝ աշխարհի 2013 թվականի լավագույն ֆուտբոլիստ. Ոսկե գնդակ

Ռոնալդուն՝ աշխարհի 2013 թվականի լավագույն ֆուտբոլիստ. Ոսկե գնդակ

167
0

Cristiano-Ronaldo-and-the-Ballon-dOr-600x419

Քիչ առաջ Ցյուրիխի կոնգրեսների տանը կայացած արարողության ժամանակ հայտնի դարձավ 2013 թվականի աշխարհի ուժեղագույն ֆուտբոլիստի անունը։ Այս անգամ «Ոսկե գնդակի» դափնեկիր դարձավ Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուն։

Լավագույն ֆուտբոլիստի համար պայքարում նա առաջ է անցել «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիից և «Բավարիայի» ֆրանսիացի ֆուտբոլիստ Ֆրանկ Ռիբերիից։

Հիշեցնենք նաև, որ սա Ռոնալդուի երրորդ փորձն էր նվաճելու այս մրցանակը։ Նախորդ երկու անգամ նա այս մրցանակը զիջել էր Լիոնել Մեսսիին։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here