տուն Սպորտ Ռոնալդուի շրջապատը հերքել է նրա ամուսնության լուրը

Ռոնալդուի շրջապատը հերքել է նրա ամուսնության լուրը

206
0

Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն առաջվա պես ամուսնացած չէ. TMZ Sports-ի տեղեկությունը փոխանցում է armsport.am-ը:

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել այն մասին, որ պորտուգալացին գաղտնի ամուսնացել է իր ընկերուհու` Ջորջինա Ռոդրիգեսի հետ Մարոկկո ուղևորության ժամանակ:

Աղբյուրը, հղում կատարելով Ռոնալդուի շրջապատին, վստահեցնում է, որ ամուսնության վերաբերյալ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը:

Կրիշտիանուն և Ջորջինան մի քանի տարի է` հանդիպում են: Նախորդ տարի շատ էին շշուկները նրանց պսակադրության մասին այն բանից հետո, երբ Ջորջինան Պորտուգալիայի հավաքականի խաղի ժամանակ ցուցադրեց ադամանդյա մատանին: Բայց ավելի ուշ նա ԶԼՄ-ներին հայտնեց, որ դա ամուսնական մատանի չէր:

Ռոնալդուն և Ռոդրիգեսը համատեղ մեկ աղջիկ ունեն, բայց մեծացնում են ևս 3 երեխայի: