Այսօր Ցյուրիխի կոնգրեսների տանը տեղի կունենա ամենամյա «Ոսկե գնդակ» մրցանակաբաշխությունը, որի ընթացքում պարզ կդառնա տարվա ուժեղագույն ֆուտբոլիստի անունը։
Այս տարի այդ պատվավոր մրցանակի համար պայքարում են պորտուգալացի Կրիշտիանո Ռոնալդուն (Ռեալ), արգենտինացի Լիոննել Մեսսին (Բարսելոնա), ֆրանսիացի Ֆրանկ Ռիբերին (Բավարիա)։
Արդեն չորրոդ անգամ է, որ France Football հեղինակավոր պարբերականն ու ՖԻՖԱ-ն այս մրցանակը համատեղ են շնորհում։ Քվեարկությանը մասնակցել են հավաքականների ավագներն ու գլխավոր մարզիչները, ինչպես նաև լրագրողները։ Չորս տարի անընդմեջ այս մրցանակին տիրացել է արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին։ Սակայն այս տար, փորձագետների կարծիքով, առավել մեծ է պորտուգալացի հարձակվողի հնարավորությունները, ով Ցյուրիխ է ժամանել իր ընտանիքի ուղեկցությամբ։
Բացի տարվա լավագույն ֆուտբոլիստից, հայտնի կդառնա նաև տարվա լավագույն մարզիչն ու կին ֆուտբոլիստը։