Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Ռոնալդոն հույս ունի, որ Իտալական «Լացիոյի» և Գերմանիայի հավաքականի հարձակվող Միրոսլավ Քլոզեն չի գերազանցի աշխարհի առաջնություններում ամենաշատ խփած գոլերի իր ռեկորդը,- տեղեկացնում է Tuttomercatoweb.com-ը:
Նշենք, որ Քլոզեն այս տարվա սեպտեմբերին 2014թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի Ավստրիայի հետ խաղում (3։0) կրկնել էր Գերդ Մյուլերի ռեկորդը: 35-ամյա գերմանացին հավաքականի կազմում խփել էր իր 68-րդ գոլը:
Ներկայումս, բրազիլացի հանրահայտ ֆուտբոլստի հաշվին 15 գոլ է գրանցված, իսկ Քլոզեն նրան զիջում է մեկ գոլով: Ստորև ներկայացնում ենք աշխարհի առաջնություններում Ռոնալդոյի խփած բոլոր 15գոլերի տեսանյութը: