տուն Սպորտ Ռոնալդոն երազում է մասնակցել Մունդիալ 2014-ին

Ռոնալդոն երազում է մասնակցել Մունդիալ 2014-ին

105
0

ronaldo_mascota_mundial_brasil2014_EFE_foto610x342

Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Ռոնալդոն հայտարարել է, որ կցանկանար մասնակցել Աշխարհի առաջնությանը, որը տեղի է ունենալու իր հայրենիքում: Իսկ դրա համար անհրաժեշտ է առնվազն լինել ավելի երիտասարդ և նիհար:

«Հիմա երազում եմ այն մասին, որ մի քանի տարով ավելի երիտասարդ լինեի և մի քանի տասնյակ կլիոգրամով նիհար: Շատ կուզեի դուրս գալ Բրազիլիայի հավաքականի կազմում մեր հարկի տակ անցկացվող աշխարհի առաջնությանը: Սակայն, ցավոք, պետք է ընդունել, որ ժամանակն իրենն անում է: Եկել է ավելի երիտասարդ ֆուտբոլիստների ժամանակը: Բայց միևնույն ժամանակ զգում եմ իմ մասնակցությունն այս մեծ տոնին»,- ասել է Ռոնալդոն: Այս մասին հաղոդում է Globo Esporte-ն: