տուն Uncategorized Ռոնալդինյոն ձերբակալվել է (լուսանկարներ)

Ռոնալդինյոն ձերբակալվել է (լուսանկարներ)

595
0

«Բարսելոնայի» լեգենդար ֆուտբոլիստ, աշխարհի 2002թ. չեմպիոն Ռոնալդինյոն` Ռոնալդո դե Աշիս Մորեյրան, եւ նրա եղբայրը՝ Ռոբերտո Աշիսը, Պարագվայում ձերբակալվել է:

Տեղական լրատվամիջոցների տեղեկությունը փոխանցում է  hraparak.am-ը:

Նշվում է, որ 39-ամյա նախկին ֆուտբոլիստի մոտ կեղծ փաստաթղթեր են հայտնաբերել:

Ռոնալդինյոն ու նրա եղբայրը, որը նաեւ նրա գործակալն է, Պարագվայ են ժամանել երեկ՝ մարտի 4-ին:

Նրանց ձերբակալել են հյուրանոցում, եւ նրանք հենց այնտեղ էլ մնում են ոստիկանության հսկողության տակ:

Նրանք պետք է ցուցմունք տան: Սա առաջին դեպքը չէ, որ Ռոնալդինյոն ու եղբայրը փաստաթղթերի հետ կապված խնդիրներ են ունենում:

2018թ. Բրազիլիայի իշխանությունները նրանցից վերցրել են փաստաթղթերը հարկերից խուսափելու համար: Անցած սեպտեբերին նրանք հետ են ստացել դրանք: