Իտալական «Ռոմա»-ն կփորձի թիմում պահել Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանին ևս մեկ տարի:
Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, ըստ Calciomercato-ի տեղեկության՝ «Ռոմա»-ն ցանկություն ունի ևս մեկ մրցաշրջան վարձակալության հիմունքներով պահել Մխիթարյանին Հռոմում:
Ավելի վաղ` ըստ միջազգային ԶԼՄ-ների «Ռոմա»-ն երկու անգամ մերժում էր ստացել՝ Մխիթարյանի տրանսֆերի համար առաջարկելով 10 և 15 միլիոն եվրո: Լոնդոնյան «Արսենալ»-ը հայ ֆուտբոլիստի համար ակնկալում է 20 միլիոն ստանալ: