տուն Սպորտ «Ռոմա»-ն հաղթեց. Մխիթարյանը գոլային փոխանցման հեղինակ դարձավ

«Ռոմա»-ն հաղթեց. Մխիթարյանը գոլային փոխանցման հեղինակ դարձավ

219
0

Իտալիայի ֆուտբոլի առաջնության 6-րդ տուրի շրջանակներում «Ռոմա»-ն հյուրընկալվեց «Լեչե»-ին:

Առաջին կեսում երկու թիմերը մի շարք հնարավորություններ ունեին հաշվի բացելու: Առաջին կեսի վերջնամասում «Ռոմա»-ի առավելությունն ակնհայտ էր:

Երկրորդ կեսին մեկնարկային ակտիվությունը «Ռոմա»-ն գոլի վերածեց 56-րդ րոպեին, երբ Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից գլխի շեշտակի հարվածով հանդիպման հաշիվը բացեց Էդին Ջեկոն:

Հայաստանի ազգային թիմի ավագ Հենիխ Մխիթարյանը «Ռոմա»-ի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց 85-րդ րոպեին վնասվածքի պատճառով:

Հաջորդ հանդիպումը «Ռոմա»-ն կանցկացնի Եվրոպայի լիգայի շրջանակներում՝ հոկտեմբերի 3-ին հյուրընկալվելով «Վոլսբերգեր»-ին:

 
 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here