Իտալական հայտնի «Ռոմա» ֆուտբոլային ակումբը ֆեյսբուքյան պաշտոնական էջում հրապարակել է թիմային նոր լուսանկարներ: Սրանք առաջին, թերևս, անդրանիկ լուսանկարներն են, որտեղ հանդես է եկել թիմի «նորեկը»՝ Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը: Գրառման մեջ նշվում է, որ լուսանկարներն արվել են երեքշաբթի երեկոյան:
Ֆուտբոլիստները նախ նկարվել են տնային հանդիպումների շապիկներով, ապա նաեւ իրենց նորաձեւ գործընկեր Tombolini-ի կոստյումներով: