Իտալիայի Ա սերիայի 14-րդ տուրում «Ռոման» հյուրընկալվել էր «Վերոնային»։
Պաուլո Ֆոնսեկայի թիմը կարողացավ արտագնա խաղում 3-1 հաշվով առավելության հասնել մրցակցի նկատմամբ։ «Ռոմայի» կազմում գոլերի հեղինակներ դարձան Ջասթին Կլյուվերտն, Դիեգո Պերոտին և Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը։ Վերջինս 67-րդ րոպեին մտավ խաղադաշտ՝ փոխարինելով Չենգիզ Ունդերին։
«Ռոման» այս հաղթանակից հետո միավորների քանակը հասցնում է 28-ի և բարձանում է 4-րդ հորիզոնական։