տուն Սպորտ Ռոման կրկնել է Յուվենտուսի ռեկորդը

Ռոման կրկնել է Յուվենտուսի ռեկորդը

211
0

url

Երեկ Իտալիայի Ա Սերիայում հանդիպել էին ընթացիկ մրցաշրջանի երկու առաջատարները՝ «Ռոման» և «Նապոլին»։ Մայրաքաղաքի թիմը երկու անպատասխան գնդակ է ուղարկել մրցակցի դարպասը և այս պահին 24 միավորով միանձնյա գլխավորում է առաջնության մրցաշարային աղյուսակը։

8-րդ տուրի այս հանդիպումից հետո «Ռոման» կրկնել է Իտալիայի առաջնությունում անընդմեջ հաղթանակների «Յուվենտուսի» ռեկորդը։ Երկու թիմերին էլ հաջողվել է մեկնարկում տոնել 8 հաղթանակ 8 խաղում։ Սակայն «Յուվետուսը» դա արել է 3 անգամ՝ 1930/31, 1985/86 և 2005/06 մրցաշրջաններում։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here