«Ռոմայի» բելգիացի կիսապաշտպան Ռաջա Նոինգոլանը ձերբակալվել է. ոստիկանությունը նրան կասկածում է սեփական կնոջը ծեծելու մեջ։ Այս մասին հայտնում են տեղի ԶԼՄ-ները։
Միջադեպը տեղի է ունեցել երեկ, երբ ոստիկանները ժամանել են ֆուտբոլիստի տան կողքով անցնող մի մարդու ահազանգով. նա նկատել է, թե ինչպես են ամուսինները վիճում միմյանց հետ։ Իրավապահներին հաջողվել է պարզել, որ վիճողները եղել են Նաինգոլանն ու իր կինը՝ Կլաուդիան։ Նշվում է, որ ֆուտբոլիստը հարվածել է կնոջը, որի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց։
Ոստիկանները մտադիր են պարզել, թե արդյոք առաջին անգամ է ֆուտբոլիստը բռնություն կիրառել կնոջ նկատմամբ։