տուն Սպորտ Ռոդմանը հարձակվել է CNN-ի լրագրողի վրա՝ Հյուսիսային Կորեայի հետ ուղիղ հեռուստակամուրջի ժամանակ...

Ռոդմանը հարձակվել է CNN-ի լրագրողի վրա՝ Հյուսիսային Կորեայի հետ ուղիղ հեռուստակամուրջի ժամանակ (տեսանյութ)

225
0

140107071711-03-rodman-intvw-0107-story-top

NBA նախկին անվանի բասկետբոլիստ Դենիս Ռոդմանը նախատել է CNN-ի լրագրողին՝ Հյուսիսային Կորեայի հետ ուղիղ հեռուստակամուրջի ժամանակ։ Նրան նյարդայնացրել է Հյուսիսային Կորեայում ձերբակալված ամերիկացի Քենեթ Բեյի մասին հարցը, Ռոոդմանը նշել է, որ չի պատրաստվում քաղաքական հարցեր քննարկել։

Ավելի ուշ, NBA-ի տեսուչ Դևիդ Սթերն ասել է, որ Ռոդմանի և մի շարք այլ բասկետբոլիստների «սերը դեպի Հյուսիսային Կորեան» պայմանավորված է մեծ գումարներ աշխատելու ցանկությամբ։ Նա հավելել է, որ սա մարզական դիվանագիտության լավագույն օրինակը չէ։

Հիշեցնենք, որ Ռոդմանը պարբերաբար է մեկնում Հյուսիսային Կորեա, ինչպես նաև կազմակերպում է NBA-ի այլ այստղերի այցելությունները ամբողջատիրական այդ երկիր։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here