«Չիկագո Բուլզ» բասկետբոլային թիմի նախկին աստղ Դենիս Ռոդմանը կրկին Հյուսիսային Կորեայում է։ Հունվարի 8-ին նա այստեղ կկազմակերպի NBA-ի 12 աստղերի մասնակցությամբ բասկետբոլային խաղ։ Հունվարի ութին Կորեայի մեծ առաջնորդ Կիմ Չեն Ինի ծննդյան օրն է։
Ռոդմանը նաև հայտարարել է, որ պատրաստվում է գլխավորել Հյուսիսային Կորեայի բասկետբոլային թիմը և նրա լիգայում ներգրավել արևմտյան բասկետբոլիստների։ Ռոդմանը բարձր է գնահատել հյուսիսկորեացի բասկետբոլիստներին՝ նշելով, որ նրանք բավարար մակարդակի խաղ են ցուցադրում։
Հիշեցնենք, որ Ռոդմանի եւ Ինի միջև ձևավորվել են ջերմ հարաբերություններ։ Սա Ռոդմանի երրորդ այցն է տոտալիտար այս երկիր։