տուն Հասարակություն Առողջապահություն Ռոբերտ Քոչարյանը կվիրահատվի

Ռոբերտ Քոչարյանը կվիրահատվի

544
0

Ինչպես տեղեկացրել էինք, այսօր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են «Իզմիրլյան» ԲԿ։

Քոչարյանի պաշտպանական թիմի անդամ Հովհաննես Խուդոյանը հայտնեց, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պետք է վիրահատվի, նշելով, որ այլ մանրամասներ հայտնել չի կարող։ Այս մասին գրում է pastinfo.am-ը: Լրատվականի այն հարցին, թե արդյոք վիրահատական միջամտության անհրաժեշտության մասին հայտնի է դարձել երկրորդ հետազոտությունից հետո, Խուդոյանը նշել է.

«Հավանաբար։ Վստահ չեմ, բայց կարծես թե՝ այո»։ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը հայտնեց, որ Ռոբերտ Քոչարյանի առողջական վիճակը նորմալ է։ «Առանձնապես ոչ մի լուրջ բան չկա։ Գիտենք, որ կարճ ժամանակ անց նա դուրս կգրվի և կվերադառնա իր բնականոն կյանքին»,֊ ասել է Ալումյանը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here