տուն Հասարակություն Իրավական Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խումբը վճռաբեկ բողոք ներկայացրեց

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խումբը վճռաբեկ բողոք ներկայացրեց

265
0

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմն այսօր՝ հունվարի 8-ին վճռաբեկ բողոք ներկայացրեց։ Այս մասին գրում է NEWS.am-ը՝ հղում անելով Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանին։

Պաշտպանական թիմը բողոքարկել է Ռոբերտ Քոչարյանի գործով դեկտեմբերի 20-ի՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Լուսինե Աբգարյանի որոշումը, որով նա մերժել էր Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց գրավի կիրառումը անթույլատրելի ճանաչելու՝ առաջին ատյանի դատարանի որոշումը վիճարկող՝ պաշտպանների միջնորդությունը։