Ժամեր առաջ, Երեւանի կենտրոնում՝ հայերի ամենասիրելի զբոսանքի վայրում՝ Հյուսիսային պողոտայում տարօրինակ հանդիպում է տեղի ունեցել: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ տիկնոջ՝ Բելայի, եւս մեկ զույգի եւ թիկնապահների ուղեկցությամբ, պողոտայով զբոսնելիս հանդիպել է Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանին ու Տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանին: Ինչպես պնդում են ականատեսները, քաղաքական այրերը շատ ջերմ ողջագուրվել են, մի քանի րոպե շփվել, այնուհետեւ եւս մեկ անգամ ողջագուրվել են եւ բաժանվել՝ քայլելով հակառակ ուղղություններով: Ռոբերտ Քոչարյանին քաղաքում զբոսնելիս տեսնելն ինքնին անսովոր է, սակայն, առավել անսպասելի է նրա եւ ներկայիս իշխանությունների ամենավառ ներկայացուցիչների նման փոխադարձ ջերմ վերաբերմունքը: