տուն Հասարակություն Իրավական Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցով որոշումը կհրապարակվի քիչ անց

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցով որոշումը կհրապարակվի քիչ անց

230
0

Ինչպես հայտնի է, այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանը ժամը 13.00-ին կհրապարակի Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցով որոշումը:

Նշենք, որ դատավոր Աննա Դանիբեկյանը խորհրդակցական սենյակ է հեռացել սեպտեմբերի 12-ին, իսկ նույն օրը վերսկսվել է Հայաստանի երկրորդ նախագահի և մյուս երեք բարձրաստիճան նախկին պաշտոնյաների գործով դատավարությունը: Քոչարյանի փաստաբանները միջնորդություն են ներկայացրել՝ կալանքից ազատ արձակել իրենց պաշտպանյալին՝ հիմնվելով Սահմանադրական դատարանի սեպտեմբերի 4-ին հրապարակած որոշման վրա։

Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահը մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով՝ 3 միլիոն դոլար կաշառք ստանալու մեջ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here