Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում Վատիկանի դեսպանատունը ենթարկվել է ռմբակոծության: Այս մասին տեղեկացնում է France Presse գործակալությունը: Գործակալությունը տեղեկությունը ստացել է դեսպանատան աշխատակցից:
Նրա խոսքերով` ռումբերից մեկն ընկել է դիվանագիտական երկայացուցչության տանիքին: Հայտնի է, որ շենքը զգալի տուժել է, սակայն զոհեր և վիրավորներ չկան: