Ուկրաինայի ամենախոշոր էներգետիկական ընկերություններից մեկը, որը պատկանում է մեծահարուստ Ռինատ Ախմետովին, մտադիր չէ երկարաձգել ածխի ներմուծման պայմանագիրը Ռուսաստանի Նովոչերկասկի քաղաքային էլեկտրացանցի հետ։
Իր հերթին Նովոչերկասկի ՔԷՑ-ն հայտարարել է ածխի նոր մատակարարի մրցույթի մասին։ Պատճառը Ախմետովի՝ մատակարարումից հրաժարումն է։
Այսպիսի մատակարարումներից հրաժարումը նշանակում է՝ փաստացի դադարեցնել ուկրաինական ածխի արտահանումը Ռուսաստան։