տուն ժամանց Շոու-բիզ Ռիհաննան պապարացիներին ավելի է ատում, քան նացիստներին

Ռիհաննան պապարացիներին ավելի է ատում, քան նացիստներին

233
0

1374988_419494368151004_1819549324_n

Ռիհաննան իր Instagram-ի էջում բեռնել է մի նկար, որի ներքո հայտնել է իր կարծիքը պապարացիների մասին. «Ես ատում եմ պապարացիներին ավելի, քան նացիստներին»։

 

Թվում է՝ ամենաշատ հետապնդվող երգչուհիներից մեկն արդեն պետք է որ համակերպված լիներ իրեն հետևող և լուսանկարող պապարացիների առկայությանը, սակայն տարիներ տեսախցիկների առջև անցկացնելուց հետո, վերջապես Ռիհաննան զգացմունքներին ազատություն է տվել: Վերջերս «Glamour» ամսագրին տված հարցազրույցում Ռիռին հայտարարել էր, որ իրեն թակարդի մեջ է զգում պապարացիների մշտական ներկայությունից:

 

-Ես չեմ կարողանում անել այն, ինչ ուզում եմ: Միշտ զգում եմ, որ ինձ նայում են: Օրինակ՝ ես ուզում եմ մերկ արևայրուք ընդունել, սակայն գիտեմ, որ երևի երբեք չկարողանամ դա անել: Նույնիսկ գտնվելով տանը՝ իմ սենյակում, ես մեկ է,  չեմ կարողանում ինձ ազատ զգալ՝ վախենալով, որ ինձ դեռ հետևում են:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here