տուն Լուրեր Ռիգայում առևտրի կենտրոնում տեղի ունեցած փլուզման արդյունքում մահացել է ՀՀ քաղաքացի

Ռիգայում առևտրի կենտրոնում տեղի ունեցած փլուզման արդյունքում մահացել է ՀՀ քաղաքացի

183
0

1888888

Արտաքին գործերի նախարարությունն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ այս պահի դրությամբ ունեցած տվյալների համաձայն, Ռիգայում առևտրի կենտրոնում տեղի ունեցած փլուզման արդյունքում մահացել է ՀՀ քաղաքացի Նաիրա Գրիգորյանը: Հիշեցնենք, որ Լատվիայի նախագահ Անդրիս Բերզինշը հայտարարել է, որ երկրում սուգ կհայտարարվի: Հիշեցնենք, որ երեկ Maxima առևտրի կենտրոնում տեղի ունեցած փլուզման հետևանքով զոհվել և փլատակների տակ են մնացել մի քանի տասնյակ մարդիկ:

 

Այս պահին հայտնի է, որ զոհվել է 25 մարդ, մոտ 60-ն էլ մնում են փլատակների տակ։ Տուժածներից 40-ը տեղափոխվել են հիվանդանոց, նրանց մեծ մասի վիճակը բժիշկները գնահատում են ծանր: Այս պահին փլուզման տեղում իրականացվում են փրկարարական աշխատանքներ:

 

 

 

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here