Հինգշաբթի օրը երեկոյան փլուզվել է Ռիգայի առևտրի կենտրոնի տանիքը, ինչի հետևանքով կա 18 զոհ։ Այս մասին հայտարարել է երկրի ներքին գործերի նախարար Դայգա Հոլման։ Նրա խոսքերով՝ զոհվածներից երեքը փրկարարներն են։
Այս պահին հայտնի չէ, թե որքան մարդ կարող է լինել փլուզված տանիքի տակ․ նրանց թիվը կարող է գերազանցել 70-ը։ Փրկարարները փլատակների տակից դուրս են բերել 36 հոգու։ Նրանց մեծ մասը հոսպիտալացվել է ծայրահեղ ծանր վիճակում։ Փրկարարական աշխատանքները շարունակվել են ամբողջ գիշեր։