տուն Քաղաքական Միջազգային Ռեփեր Ջեյ Զին ընդգրկվել է Գրեմիի ամենաշատ անվանակարգերում

Ռեփեր Ջեյ Զին ընդգրկվել է Գրեմիի ամենաշատ անվանակարգերում

143
0

Rapper Jay-Z is interviewed at a television station in Toronto

Ռեփ երգիչ Ջեյ Զին առաջատարն է 2013 թվականի «Գրեմի» մրցանակաբաշխության անվանակարգերում ընգրկվածության քանակով։ Այս մասին ասվում է երաժշտական մրցանակաբաշխության պաշտոնական կայքում։ Ջեյ Զին հավակնում է հաղթել 9 անվանակարգերում։

Քենդրիկ Լամարը, Ջասթին Թիմբերլեյքը, Ֆարել Ուիլյամսն ու Macklemore & Ryan Lewis դուետը ընդգրկված են 7 անվանակարգերում։ Սակայն Ջեյ Զին չի կարող հաղթել ամենահեղինակավոր անվանակարգերում։ Նա մասնավորապես ընդգրկված չէ «Տարվա ձայնագրություն», «Տարվա երգ» և «Տարվա ալբոմ» անվանակարգերում։ Ամենահեղինակավորներում ընդգրկված չէ նաև Ջասթին Թիմբերլեյքը։

«Գրեմիի» հաջորդ մրցանակաբաշխությունը կկայանա 2014 թվականի հունվարի 26-ին՝ Լոս Անջելեսում։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here