ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Բերլինգթոն քաղաքում քիմիական թունավորման հետևանքով մեկ մարդ է մահացել, տասը տուժել են: Այս մասին հաղորդում է NBC Boston հեռուստաընկերությունը:
Դեպքը տեղի է ունեցել հինգշաբթի երեկոյան Super 8-ի (մաքրության պարագա) միջոցով ռեստորանի տարածքը մաքրելու ժամանակ: Աշխատակիցներից մեկն իրեն վատ է զգացել, նա հոսպիտալացվել է և մահացել հիվանդանոցում:
Տեղական հիվանդանոցներ են տեղափոխվել 10 տուժած աշխատակից և 2 հաճախորդ:
Նշենք, որ նատրիումի հիդրոքլորիդից բաղկացած Super 8-ը սովորական ախտահանիչ է: