տուն Լուրեր Ռեպրեսիաների հեղինակի ֆետիշացումը

Ռեպրեսիաների հեղինակի ֆետիշացումը

199
0

mikoyan

Վերջերս Երևանի ավագանին կայացրել է երեք հետաքրքիր որոշում: Երևանի Կենտրոնում տեղադրել  Կարեն Դեմիրճյանի, Անաստաս Միկոյանի, Անտոն Քոչինյանի արձանները: Անտոն Քոչինյանի կիսանդրին արդեն իսկ տեղադրվել է` Բյուզանդ փողոցի վրա: Շատ մոտ ապագայում Կարեն Դեմիրճյանի և Միկոյանի արձանները կամ կիսանդրիները ևս կզարդարեն Երևանը:

Հիշեցնենք որ կոմունիստական կուսակցության ղեկավար անդամ Անաստաս Միկոյանը ստալինյան ռեպրեսիաների ժամանակ միջամտել է, որպեսզի   Հայաստանից գնդակահարվողների թիվը մի քանի հազարով ավելանա: Նա մասնակից է եղել  Հայ ժողովրդի սերուցքի ոչնչացման դաժան ծրագրին:

Ճիշտ է, Քոչինյանն ու Դեմիրճյանը դրական գույներով են ներկայացված մեր պատմության մեջ , սակայն խնդիրը գործընթացի մեջ է: Օրինակ Հայաստանի անկախության կերտման ակունքներում կանգնած գրեթե ոչ մի գործչի արձան Երևանում չես հանդիպի: Սակայն օրեցօր դեպի Եվրասիական Միություն գնացող Հայաստանի ղեկավարությունը յուրահատուկ օճառային քաղաքականություն է սկսել: Սովետական ղեկավարների նկարների մասին այսօր հիշելը, մեծարելն ու փառաբանելը պարզ ենթատեքստ ունի: Նրանք թքած ունեն այս երեք գործչի կյանքի վրա էլ, մեծ հաշվով: Եթե Քոչինյանի ու Միկոյանի մասին ոչինչ չասենք, դժվար թե մոռանանք 15 տարի առաջ Երևանում գնդակահարված Կարեն Դեմիրճյանի հանդեպ կատարված հանցագործության ծածկադմբոցն ու իրական պատվիրատուներին թաքցնելու իշխանությունների ջանքերը:

Հարգող էիք, հոկտեմբերի 27-ը բացահայտեիք, ընկերնե´ր: