Հանրահայտ Cirque du Soleil-ի մարմնամարզիկներից մեկի փորձը՝ ապակե հաստ պատերը գլխով ծակելու արագության ռեկորդ սահմանել, ավարտվել է աղետով։ Մարզիկ Հիսուս Վիլան պետք է հաղթահարեր տասնյակ արգելքներ, սակայն ցած է փռվել արդեն առաջին փուլում, հաղորդում է Mirror-ը։
Լաս Վեգասի բնակիչը պատրաստվել էր նոր ռեկորդ սահմանել, հագել էր ամուր սաղավարտ, սակայն դա նրան չէր օգնել։ Տասնյակ մարդկանց աչքի առաջ նա գլխով զարկվել էր ապակե պատին և ետ շպրտվելով դրանից՝ գետնին փռվել՝ հարուցելով հանդիսականների բուռն ծիծաղը։
Այս պատահարը տեղի էր ունեցել դեռ ամռանը, սակայն տեսանյութը համացանցում է հայտնվել միայն հիմա։
Անհաջող փորձի հետևանքով ամերիկացին լուրջ վնասվածքներ է ստացել և դեռ հիվանդանոցում է, թեև արդեն աստիճանաբար ապաքինվում է։ Վիլան իր բուժման համար միջոցներ հավաքելու համացանցային կամպանիա է նախաձեռնել. Նա բժիշկներին 100 հազ. դոլար է պարտք։