տուն Սպորտ «Ռեալ»-ը կհրաժարվի Բեյլից 20 միլիոն եվրոյի դիմաց

«Ռեալ»-ը կհրաժարվի Բեյլից 20 միլիոն եվրոյի դիմաց

250
0

Մադրիդի «Ռեալ»-ը պատրաստ է վաճառել Գարեթ Բեյլին ընդամենը 20 միլիոն եվրոյի դիմաց:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին գրում է Marca-ն: 30-ամյա Բեյլը ցանկություն ունի մնալու «Ռեալ»-ում, որ շարունակի ստանալ մինչև 2022 թվականը գործող պայմանագրով նախատեսված աշխատավարձը:

Նա «արքայական ակումբի» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն է: Բայց կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով «Ռեալ»-ը ֆինանսական խնդիրներ ունի և նպատակադրվել է վաճառել ֆուտբոլիստին իր տրանսֆերային գնից շատ ավելի ցածր գնով: