տուն Սպորտ Ռեալ — Բավարիա խաղի տոմսերի միջին գինը կազմում է 325 եվրո

Ռեալ — Բավարիա խաղի տոմսերի միջին գինը կազմում է 325 եվրո

106
0

stadium-categories

Մադրիդի «Ռեալը» սկսել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի խաղի տոմսերի վաճառքը, որում հանդիպելու է Մյունխենի «Բավարիայի» հետ։ Խաղը կայանալու է ապրիլի 23-ին «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում։

Ամենաէժան տոմսն արժե 70 եվրո։ Ներքևի յարուսից այս հանդիպումը դիտելու համար անհրաժեշտ է վճարել 325 դոլար, իսկ VIP սեկտորներում տոմսերի գինը տատանվում է 400-900 դոլարի սահմանում։ Այս մասին հաղորդում է Marca-ն։

Ակումբի անդամների համար բոլոր տոմսերը 1.5 անգամ էժան են։ Վերին յարուսում ամենաէժան տոմսն արժե 49 եվրո։