Մադրիդի «Ռեալի» մարզիչ, անվանի ֆրանսիացի ֆուտբոլիստ Զինեդին Զիդանը կարծիք է հայտնել «Տոտենհեմից» այս տարի Մադրիդ տեղափոխված ուելսցի Գաարեթ Բեյլի մասին:
«Ռեալում» ոչ ոք Գարեթի մարզավիճակի վերաբերյալ մտահոգություն չուներ, բոլորս գիտեինք, թե ինչ մակարդակի ֆուտբոլիստ է տեղափոխվում մեզ մոտ: Միայն մի բան է ինձ անհանգստացնում. այն, որ «Ռեալում» նա կարող է գերազանցել ինձ:
Բեյլը հարձակվողական ոճի խաղացող է, նա կարողանում է գոլեր խփել, արագանալ, պահեր ստեղծել, ինչպես նաև վարպետորեն կատարել «ստանդարտները.: Մենք այս ամեն գիտեինք, և այդ պատճառով ջանքեր գործադրեցինք, որպեսզի այս ամռանը նա հայտնվեր «Ռեալում»: Կարծում եմ, որ նա կարող է ավելի ուժեղանալ, և ինքը գիտի, որ իմ դուռը միշտ բաց կլինի նրա համար, եթե ինքը երբևէ իմ խորհրդի կարիքն ունենա: Նա բոլոր տվյալներն ունի, որպեսզի դառնա մոլորակի լավագույն ֆուտբոլիստը», — ասել է Զիդանը: Այս մասին հաղորդում է Marca-ն: