Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Իլքայ Գյունդողանը մոտ ապագայում կարող է հայտնվել Մադրիդի «Ռեալում»։ Այս մասին գրում է Bild-ը։
Նույն աղբյուրը տեղեկացնում է, որ թուրք ֆուտբոլիստին ձեռք բերելու համար «արքայական» ակումբը պատրաստ է իրականացնել փոխանակում՝ գերմանական ակումբին զիջելով ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեմայի տրանսֆերային իրավունքները։ Այս փոխանակումը կարող է տեղի ունենալ մրցաշրջանի ավարտից հետո։
Հիշեցնենք նաև, որ ֆրանսիացի հարձակվողի նկատմամբ հետաքրքրության մասին հայտարարել է նաև Լոնդոնի «Չելսին»։