Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուն խոսել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչում Մադրիդի «Ատլետիկոյի» հետ կայանալիք դիմակայության մասին։
«Սա այն է, ինչին երկար ենք սպասել։ Կայանալու է մեծ եզրափակիչ՝ երկու հզոր ակումբների մասնակցությամբ։ Եզրափակիչում թիմերի հնարավորությունները հավասար եմ գնահատում։ Հույս ունեմ, որ դա մեզ համար հիանալի երեկո կլինի, և մենք կհաղթենք։
«Ատլետիկոն» ֆանտաստիկ թիմ է, և ամեևին էլ պատահական չէ, որ նրանք գլխավորում են Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը։ Դա շատ բանի մասին է խոսում։ Հաճելի է, որ Չեմպիոնների լիգայի եզրափակիչում ուժերը չափելու են իսպանական ակումբները։ Բացի այդ, ես ուրախ եմ նաև «Սևիլյայի» համար, որը խաղալու է Եվրոպա լիգայի եզրափակիչում։