տուն Սպորտ Ռեալն ունի մեծ կազմ բոլոր մրցաշարերը հաղթելու համար. Կասիլյաս

Ռեալն ունի մեծ կազմ բոլոր մրցաշարերը հաղթելու համար. Կասիլյաս

112
0

iker2

Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլյասը հայտարարել է, որ մադրիդցիները պետք է փորձեն հաղթահարել Կրիշտիանո Ռոնալդուի բացակայությունը՝ վերջինիս վնասվածքի պատճառով:

«Կրիշտիանո Ռոնալդուի վնասվածքը մեծ կորուստ է մեզ համար: Նա չի կարողանա մասնակցել առաջնության և, հավանաբար, Իսպանիայի գավաթի եզրափակչի հանդիպումներին: Ռոնալդուն շատ կարևոր է մեզ համար, նա շատ գոլեր է խփում և մրցակցի ֆուտբոլիստների ուշադրությունը շեղում: Միայն նա գիտի, թե արդյոք կկարողանա խաղալ «Բարսելոնայի» հետ:

Եկել է մրցաշրջանի կարևոր պահը, երբ որոշվում է մրցանակների ճակատագիրը: Մենք բավականին մեծ կազմ ունենք, որպեսզի պայքարենք բոլոր մրցաշարարերում հաղթելու համար: Շատ հետաքրքիր կլինի խաղալ «Բավարիայի» դեմ, դա գերազանց թիմ է և Չեմպիոնների լիգայի գործող հաղթողը: Կփորձենք հաղթել մյունխենցիներին», — ասել է Կասիլյասը: Այս մասին հաղորդում է AS-ը: