տուն Սպորտ «Ռեալն» իմ լավագույն փորձն է եղել. Մոուրինյո

«Ռեալն» իմ լավագույն փորձն է եղել. Մոուրինյո

161
0

Պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն վերհիշել է «Ռեալում» ունեցած իր ժամանակահատվածը: Մարզչի խոսքերը փոխանցում  է vnews.am-ը:

«Ռեալն» իմ լավագույն փորձն է եղել: Այդ էտապից ես շատ բան եմ սովորել թե՛ որպես մարզիչ, թե՛ որպես տղամարդ: Դրանք մեծ դասեր էին իմ կյանքում ու կարիերայում: Լավագույն հիշողություններ են… «Ռեալում» ֆանտաստիկ էր:

Ես ու «Ռեալը» նույն հավակնություններն ունեինք: Երբ ժամանեցի Մադրիդ, ինձ ասացին, որ Իսպանիայի առաջնությունում է խաղում աշխարհի լավագույն ակումբը, որին դիմադրել է պետք: Անհրաժեշտ էր շտկել իրավիճակը:

Պետք էր կանգնեցնել այն հաղթարշավը, որ սկսել էր «Բարսելոնան»: Այդ պատճառով էլ 2011 թվականի «Արքայական» գավաթի եզրափակիչն ամենակարևորն էր: Այդ եզրափակիչում հաղթելուց հետո ոչինչ այլևս նույնը չէր: Հաղթեցինք Իսպանիայի առաջնությունը, սուպերգավաթը… ցավոք՝ ինձ չհաջողվեց Չեմպիոնների լիգայի 3 կիսաեզրափակիչներից գոնե մեկում հաղթել», – ասել է Մոուրինյոն պորտուգալական 11 հեռուստաալիքին տված հարցազրույցում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here