տուն Սպորտ Ռեալն արձագանքեց Բարսելոնայի հայտարարությանը. կլասիկոյի նոր օրը հայտնի է

Ռեալն արձագանքեց Բարսելոնայի հայտարարությանը. կլասիկոյի նոր օրը հայտնի է

183
0

Մադրիդի «Ռեալը» հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ կապված հետաձգված Էլ կլասիկոյի հետ: 

Հայտարարության մեջ ասված է հետևյալը.

«Հաշվի առնելով Իսպանիայի ֆուտբոլի արքայական ֆեդերացիայի և լիգայի մրցումային կոմիտեի որոշումը հոկտեմբերի 26-ին ՖԱ «Բարսելոնայի» և «Ռեալ Մադրիդ» ՖԱ-ի միջև  նախապես պլանավորված հանդիպման հետաձգման վերաբերյալ` ակումբը ցանկանում է տեղեկացնել, որ նոր ամսաթիվը, որը համաձայնեցված է երկու թիմերի կողմից, դեկտեմբերի 18-ն է»,-ասվում է «Ռեալի» պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության մեջ:

Ավելի վաղ «Բարսելոնան» ևս հայտարարել էր Էլ կլասիկոն դեկտեմբերի 18-ին անցկացնելու պատրաստակամության մասին: 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here