տուն Սպորտ Ռեալն առաջարկում է մրցավարերին նշանակել կույր վիճակահանությամբ

Ռեալն առաջարկում է մրցավարերին նշանակել կույր վիճակահանությամբ

75
0

120417113957569_61_000_apx_470_

Մադրիդի «Ռեալը» հանդես է եկել նախաձեռնությամբ, որով առաջարկվում է Իսպանիայի առաջնության մրցավարներին նշանակել «կույր» վիճակահանությամբ։ Ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսն առաջարկում է վերադառնալ մինչև 2004 թվականը գործող տարբերակին։

Ներկայում մրցավարները նշանակվում են Պրիմերայի հատուկ հանձնաժողովի կողմից, մինչդեռ այն ժամանակ դա տեղի էր ունենում վիճակահանությամբ։

Մադրիդցիներն այս առաջարկը հնչեցրել են «Բարսելոնայի» հետ խաղից հետո, երբ մրցավար Ալբերտո Ունդիանո Մալյենկոն խաղադաշտից հեռացրել էր Սերխիո Ռամոսին և երկու 11-մետրանոց նշանակել նրանց դարպասին։ Այս ամենի հետևանքով Ռամոսը բաց թողեց «Սևիլյայի» հետ հաջորդ հանդիպումը, իսկ մադրիդյան ակումբը պարտվեց 1։2 հաշվով։